Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անկարայում խոստացել են ուժեղացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա` Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու նպատակով

Անկարայում խոստացել են ուժեղացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա` Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու նպատակով
08.11.2020 | 18:33

Թուրքիան մտադիր է մեծացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա՝ ձգտելով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը՝ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը:

«Թուրքիայի տեսանկյունից ոչինչ չի փոխվում: Հաղորդակցման ուղիները կրկին նույն կերպ են աշխատելու: Մեզ մոտ հեղաշրջման փորձ է եղել: Դրա կազմակերպիչը ԱՄՆ-ում է: Նրա արտահանձնումը խնդրելուց ավելի բնական բան չկա: Այս գործընթացը կշարունակվի երկրի նոր ղեկավարության հետ: Մենք կավելացնենք մեր ճնշումը այս հարցի շուրջ»,-ասել է Օքթայը:

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ